«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն:
«Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Եթե ինձ չվռնդեն, կմնամ (ծիծաղում է-խմբ.):
Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն է լինելու: Չեմ ցանկանում իջեցնել խաղամակարդակը, խաղալու համար Հայաստան նույնպես չեմ վերադառնա:
Ինձ չեն հետաքրքրում նաև Սաուդյան Արաբիայի պես տարբերակները: Ես ֆուտբոլը սիրում եմ խաղի համար, ոչ թե փողի: Երբ արթնանում եմ, ուզում եմ մարզվել և ցույց տալ իմ ունակությունները:
Ֆուտբոլից հեռանալուց հետո ժամանակ կպահանջվի, որ հանգստանամ ընտանիքիս հետ»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը:
Կարդացեք նաև՝


