Logo

«Ցավը չի անցնում». Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից կրած 0-5 հաշվով պարտության մասին

16:17 / 24.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ից կրած 0-5 հաշվով պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

«Ցավը չի անցնում. դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, սակայն, չկա:

Մենք պետք է կանգնենք, սովորենք ու առաջ շարժվենք: Անիմաստ է չափազանց շատ մտածել Մյունխենում տեղի ունեցածի մասին: Պետք է աշխատենք, որպեսզի հաղթենք առաջիկա օրերին, ամիսներին ու տարիներին»,- ասել է 36-ամյա Մխիթարյանը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ