Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է, որ շրջանառությունից հանել է «20» համարը: Այս խաղային համարով էր Անգլիայի չեմպիոնի կազմում հանդես գալիս պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, որը եղբոր` Անդրեի հետ, հուլիսի 3-ի առավոտյան ավտովթարի հետևանքով մահացել էր:
Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ժոտան մեծ ներդրում էր ունեցել «Լիվերպուլի»` 2024/25 մրցաշրջանում Անգլիայի առաջնություններում 20-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում:
Պորտուգալացին «Լիվերպուլում» խաղում էր 2020 թվականից, 182 խաղում խփեց 65 գոլ և կատարեց 26 ասիստ:
Կարդացեք նաև՝


