Logo

Յուրգեն Կլոպի հրաժեշտի նամակը Դիոգու Ժոտային

17:37 / 03.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Instagram-ի իր էջում հրաժեշտի նամակ է գրել Դիոգու Ժոտային, որը մահացել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից.

«Սիրտս կոտրված է Դիոգուի և նրա եղբայր Անդրեի մահվան լուրից: Դիոգուն ոչ միայն ֆանտաստիկ խաղացող էր, այլև հիանալի ընկեր, սիրող ու հոգատար ամուսին և հայր։

Մենք շատ կկարոտենք ձեզ: Իմ բոլոր աղոթքները, մտքերն ու զորությունը Ռուտեին, երեխաներին, ընտանիքին, ընկերներին և բոլոր այն մարդկանց, որոնք սիրում էին նրանց։ Հանգչի՛ր խաղաղությամբ, սեր», - գրել է գերմանացի մասնագետը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Jürgen Klopp (@kloppo)

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Ժոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 145 խաղ, որոնցում աչքի է ընկել 56 գոլով ու 22 ասիստով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ