Logo

«Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ

13:48 / 03.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հայտարարություն է արել թիմի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ.

««Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի ողբերգական մահից: 

Ակումբին տեղեկացվել է, որ 28-ամյա ֆուտբոլիստն իր եղբոր՝ Անդրեի հետ մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից։

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն այս պահին որևէ մեկնաբանություն չի անի և խնդրում է հարգել Դիոգուի ու Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների և ակումբի անձնակազմի անձնական կյանքը, քանի որ բոլորը փորձում են հաշտվել անհավանական կորստի հետ։

Մենք կշարունակենք նրանց տրամադրել մեր լիակատար աջակցությունը»,- նշված է մերսիսայդյան ակումբի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ