Logo

Կանանց Հայաստանի հավաքականը 14 տարի անց կրկին հաղթեց պաշտոնական խաղում

20:55 / 27.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը 14 տարվա դադարից հետո կրկին հաղթանակի հասավ պաշտոնական խաղում:

Թադե Մաթևոսյանի գլխավորած թիմը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի երրորդ տուրում 45-43 հաշվով առավելության հասավ Անդորրայի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել 39-ամյա Քրիստինա Կեպենեկյանը՝ 18 միավոր և գրանցել 14 ռեբաունդ:

Հայաստանի հավաքականը B խմբում գրավեց երրորդ տեղը և մրցաշարում կպայքարի 5-8-րդ տեղերի համար: Հայ բասկետբոլիստուհիները ևս երկու խաղ կանցկացնեն, մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 70-73 հաշվով պարտվել էր Նորվեգիային, երկրորդ տուրում՝ Ալբանիային (64-70):

Կանանց Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղում նախորդ անգամ հաղթել էր 2010 թվականին, երբ Երևանում մասնակցում էր միջազգային մրցաշարի:

Ֆոտո՝ ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա