Logo

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում

22:44 / 26.06.2024Բասկետբոլ
null

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության երկրորդ խաղում բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը B խմբում 64-70 հաշվով պարտվեց Ալբանիայի թիմին։

Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Սիլվա Վարդազարյանն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ` 25 միավոր, 19 ռեբաունդ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Հայաստանի թիմը 70-73 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին։

Հայաստանը 2 միավորով B խմբում երրորդ տեղում է։ Հայ բասկետբոլիստուհիները խմբում վերջին խաղը կանցկացնեն հունիսի 27-ին ու կմրցեն Անդորրայի թիմի դեմ։

Խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչում։ Մրցաշարին մասնակցում է 8 թիմ։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն, երկրորդ տուր, B խումբ

Հայաստան - Ալբանիա` 64-70 (16-14, 16-12, 17-17, 15-27)

Ֆոտո` ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա