Logo

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց փոքր երկրների ԵԱ-ում

19:56 / 25.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։

B խմբի առաջին տուրում հայ մարզուհիները 70-73 հաշվով պարտվեցին Նորվեգիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Ինգա Մանուչարյանն էր` 23 միավոր, 4 ռեբաունդ, 2 ասիստ ու 2 խլում։

Հայ բասկետբոլիստուհիները մրցաշարում հաջորդ խաղերը կանցկացնեն հունիսի 26-ին ու 27-ին և կմրցեն համապատասխանաբար Ալբանիայի ու Անդորրայի հավաքականների դեմ։

Խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչում։ Մրցաշարին մասնակցում է 8 թիմ։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն, առաջին տուր, B խումբ

Նորվեգիա - Հայաստան` 73-70 (13-18, 24-21, 20-22, 16-9)

Ֆոտո` ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա