Logo

Իսպանիայի գավաթ. «Ռեալ Սոսյեդադը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

00:39 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային» և դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Գոլ խփեցին հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը:

«Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Վերջին ուղեգիրը կխաղարկի «Վալենսիա» - «Բարսելոնա» (07.02, ժ.՝ 00:30) զույգը:

Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա»` 2-0 (տեսանյութ)

Անդեր Բարենեչեա, 21, Բրայիս Մենդես, 31

Հեռացում` Ալեխանդրո Կատենա, 35 («Օսասունա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ