Logo

Իսպանիայի գավաթ. «Ռեալի» 20-ամյա հարձակվողի գոլը թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ

02:02 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Լեգանեսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Արքայական ակումբի» կազմում խաղի վերջին վայրկյաններին հաղթական գոլ խփեց իսպանացի 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որը երրորդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի չեմպիոնի մարզաշապիկով:

Դրամատիկ ընթացք ունեցած խաղում մադրիդցիները 2 գնդակի առավելություն ունեին, որը բաց թողեցին, բայց ի վերջո կարողացան հաղթանակ կորզել: 

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև «Աթլետիկոն», որը նախօրեին հաղթել էր «Խետաֆեին»:

Կիսաեզրափակիչի ուղեգիրը կխաղարկեն նաև «Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա» (06.02, ժ.՝ 22:30) և «Վալենսիա» - «Բարսելոնա» (07.02, ժ.՝ 00:30) զույգերը:

Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լեգանես» - «Ռեալ Մադրիդ»` 2-3 (տեսանյութ)

Խուան Կրուս, 39, 59 - Լուկա Մոդրիչ, 18, Էնդրիկ, 25, Գոնսալո Գարսիա, 90 +3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ