Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկոն» 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Խետաֆեի» դեմ խաղում:
Ջուլիանո Սիմեոնեն առաջին կեսում իր դուբլով դրեց մադրիդցիների հաղթանակի հիմքը, ինչին էլ հաջորդեցին Սամու Լինոյի, Անխել Կորեայի ու Ալեքսանդր Սյոռլոթի գոլերը:
Դիեգո Սիմեոնեի թիմն Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է: Կիսաեզրափակիչի ուղեգիրը կխաղարկեն նաև «Լեգանես» - «Ռեալ Մադրիդ» (05.02, ժ.՝ 23:55), «Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա» (06.02, ժ.՝ 22:30) և «Վալենսիա» - «Բարսելոնա» (07.02, ժ.՝ 00:30) զույգերը:
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Աթլետիկո» - «Խետաֆե»` 5-0 (տեսանյութ)
Ջուլիանո Սիմեոնե, 8, 17, Սամու Լինո, 42, Անխել Կորեա, 78, Ալեքսանդր Սյոռլոթ, 86