Logo

Ինձագի. «Կփորձենք օգտագործել տանը խաղալու գործոնը և ուժեղ պայքար մղել եզրափակիչի համար»

19:13 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում առաջիկա պատասխան խաղի մասին, հաղորդում է Relevo-ն:

«Գիտակցում ենք խաղի կարևորությունը։ Սա եզրափակիչ է մեր երկրպագուների առջև: Պետք է լինենք հիանալի «Ինտեր»՝ զգոն, ուժեղ, որովհետև մրցակիցը հիանալի թիմ է:

«Սան Սիրոյում» երկրպագուների աջակցությամբ «Ինտերը» կփորձի օգտագործել տանը խաղալու գործոնը և ուժեղ պայքար մղել եզրափակիչի համար:

Մենք գիտենք Լևանդովսկիին, նա աշխարհի երեք կամ չորս ամենաուժեղ հարձակվողներից է։ Բայց մենք խաղում ենք «Բարսելոնայի» դեմ։ Ֆերանն առաջին մրցավեճը շատ լավ անցկացրեց։ Մենք խոսում ենք շատ ուժեղ թիմի մասին, աշխարհի լավագույններից մեկի:

Կգնահատենք Լաուտարոյի վիճակը մարզումից հետո, քանի որ նա չի մարզվել «Բարսելոնայի» դեմ խաղից հետո:

Ամեն ինչ պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես նա կզգա։ Մենք վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան»,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Կարդացեք նաև՝

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ