Logo

Բելինգհեմին կարմիր քարտ ցույց տված մրցավարը՝ նոր սկանդալի կենտրոնում

12:50 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հետաքննություն է սկսել մրցավար Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոյի նկատմամբ, տեղեկացնում է Cadena SER-ը:

Մոնտերոն Talentus Sport կազմակերպության անդամ է: Սպորտային կազմակերպությունը համագործակցում է մի շարք հեղինակավոր ակումբների հետ, այդ թվում՝ Մադրիդի «Աթլետիկոյի»: Այժմ RFEF-ը փորձում է հասկանալ՝ արդյոք այդ փաստը խանգարե՞լ է մրցավարին պատշաճ կատարել իր պարտականությունները: 41-ամյա մրցավարը մինչև հետաքննության ավարտը հեռացվել է մրցավարական գործունեությունից:

Հիշեցնենք, որ Մոնտերոն քննադատությունների կենտրոնում էր հայտնվել Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա» - «Ռեալ» (1-1) հանդիպման 39-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմին կարմիր քարտ ցույց տալու համար:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ