Logo

Բելինգհեմին կարմիր քարտ ցույց տված մրցավարը` սպառնալիքների կիզակետում

14:52 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը (1-1) սպասարկած Խոսե Մունուեռա Մոնտերոն հայտնվել է սպառնալիքների կիզակետում, հայտնում է Marca-ն։

Հանդիպումից հետո մադրիդյան գրանդի երկրպագուները սոցցանցերում մրցավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ են գրել։

Ֆաները Մունուեռա Մոնտերոյին սպառնացել են հետևյալ կերպ. «Աստված քեզ պատասխան հարված կտա»։ «Հաջորդ անգամ, երբ նա գա «Բեռնաբեու», թույլ չտաք նրան շնչել»։ «Դու պետք է անհանգստանաս երեխաներիդ համար»։

Մրցավարը սոցցանցերի իր օգտահաշիվներում փակել է մեկնաբանությունների բաժինը։

«Օսասունայի» դեմ հանդիպման 39-րդ րոպեին Մունուեռա Մոնտերոն կարմիր քարտ է ցույց տվել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ