Logo

«Ռեալը» 10 ֆուտբոլիստով չհաղթեց արտագնա խաղում

21:11 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Օսասունայի» հետ:

15-րդ րոպեին «Արքայական ակումբից» հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, 14 րոպե անց ըստ ամենայնի անպարկեշտ խոսքեր ասելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

58-րդ րոպեին «Օսասունայի» խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը 11-մետրանոցից հավասարեցրեց խաղի հաշիվը:

Գործող չեմպիոնն այս ոչ-ոքիից հետո 51 միավորով առաջատարն է, սակայն այս տուրի խաղերը չանցկացրած երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին» գերազանցում է ընդամենը երկու միավորով, երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»` երեք միավորով: «Օսասունան» 32 միավորով 7-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 24-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»` 1-1 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 58 (11մ) - Կիլիան Մբապե, 15

Հեռացում` Ջուդ Բելինգեմ, 39 («Ռեալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ