Logo

«Բավարիայի» առաջիկա մրցակիցը «պրոֆեսիոնալ է կես դրույքով»

03:18 / 15.06.2025Ֆուտբոլ
null

«Օքլենդ Սիթիի» խաղացողները լրիվ դրույքով պրոֆեսիոնալներ չեն, և շատերն ամենամյա արձակուրդ են վերցրել՝ մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ նրանք կհանդիպեն այն խմբի հետ, որը մարզիչ Պոլ Պոսան անվանում է «ամենադժվարը», գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Նոր Զելանդիայի չեմպիոնները հունիսի 15-ին կհանդիպեն Մյունխենի «Բավարիայի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունում նրանք ընդգրկված են C խմբում: Մրցակիցների թվում են նաև «Բենֆիկան» ու «Բոկա Խունիորսը»:

«Հավանաբար ամենադժվար խումբն է, որը կարող էինք ընտրել: Մեր մրցակիցների թվում են եվրոպական երկու հզոր թիմեր՝ «Բավարիան» ու «Բենֆիկան», նաև Արգենտինայից «Բոկա Խունիորսը», որը նույնպես ունակ է մինչև վերջ գնալուն»,- ասել է Պոսան գործակալության հետ զրույցում:

Ամենամյա արձակուրդ՝ ԱԱԱ-ին մասնակցելու համար

«Օքլենդ Սիթիի» խաղացողները պրոֆեսիոնալ են կես դրույքով: Նրանք ունեն իրենց աշխատավայրերը, մի շարք խաղացողներ ամենամյա արձակուրդ են վերցրել իրենց աշխատանքի վայրերից, որպեսզի կարողանան մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը:

«Բոլոր խաղացողներն էլ, իրենց ֆուտբոլային պարտավորություններից բացի, այլ աշխատանքներ ունեն: Այնուամենայնիվ, նրանք արտակարգ նվիրվածություն ունեն ֆուտբոլին իրենց աշխատանքային ժամերից դուրս։

Ֆուտբոլիստները ստիպված են եղել ամենամյա արձակուրդ վերցնել իրենց աշխատանքի վայրերից՝ մրցաշարին մասնակցելու համար»,- խոստովանել է Պոսան:

Մոտիվացիա

«Թիմի շուրջ տիրող մշակույթն այնպիսին է, որ նրանք միշտ ցանկանում են հաղթել, և նրանց մոտիվացնելը բացարձակ խնդիր չէ»,- եզրափակել է «Օքլենդ Սիթիի» մարզիչը:

«Օքլենդ Սիթիի» խաղացանկն ԱԱԱ-ի խմբային փուլում

«Բավարիա» - «Օքլենդ Սիթի», 15.06.2025թ., ժ.՝ 20:00

«Բենֆիկա» - «Օքլենդ Սիթի», 20.06.2025թ., ժ.՝ 20:00

«Օքլենդ Սիթի» - «Բոկա Խունիորս», 24.06.2025թ., ժ.՝ 23:00

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ