Հարձակվող Մեհդի Թարեմին Իրանի հավաքականի կազմում աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերին մասնակցելուց հետո չի կարողացել մեկնել ԱՄՆ և միանալ Միլանի «Ինտերին», հաղորդում է ANSA-ն:
Իրանն արդեն երկրորդ օրն է` փակել է իր օդային տարածքը: Պատճառն Իսրայելի հետ շարունակվող ռազմական գործողություններն են:
Միլանյան ակումբը Լոս Անջելեսում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը: «Ինտերն» այս մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 18-ին՝ մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղով:


