Logo

Մեսի. «Լավագույն ֆուտբոլիստների խաղը տեսնելու հիանալի հնարավորություն է»

20:23 / 14.06.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի ակումբային առաջնության մասին, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Խոսքը հիանալի թիմերի մասին է՝ շատ կարևոր ֆուտբոլիստներով, որոնց խաղը մարդիկ սիրում են դիտել։ Սա լավագույն ֆուտբոլիստների խաղը տեսնելու հիանալի հնարավորություն է հենց այստեղ` ԱՄՆ-ում»,- ասել է 37-ամյա Մեսին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մեկնարկող մրցաշարի բացման խաղում «Ինտեր Մայամին» կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ: Հանդիպումը կմեկնարկի հունիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ