Logo

Աղբյուր. «Սաութհեմփթոնը» «Կրասնոդարին» բարելավված պայմաններով առաջարկ է արել

22:50 / 17.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է արել «Կրասնոդարին», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։

«Սրբերը» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար այժմ պատրաստ են վճարել 14 միլիոն դոլար։ Ըստ առաջարկի՝ Ռուսաստանի չեմպիոնը Սպերցյանի հաջորդ տրանսֆերից կունենա նաև մասնաբաժին։

«Կրասնոդարին» անգլիական ակումբի առաջին` 11 միլիոն դոլար առաջարկը չի գոհացրել։ Կարպովը հաղորդել էր, որ Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկվել է 12 միլիոն եվրո, սակայն ինսայդերը խոստովանել է, որ սխալվել է:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ