AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը AKNEYE-ի համահիմնադիր Նարեկ Գյուլումյանն է։
Ինչպե՞ս կայացվեց AKNEYE նախագիծը իրականացնելու որոշումը։
ԱԿՆEYE-ի գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ Վիգեն Բադալյանը 1500 շիշ կոնյակ է նվեր ստացել և որոշել է հետաքրքիր ձևով շշալցնել։ Ընտանիքի անդամների հետ քննարկման ընթացքում իր մայրը՝ Անահիտ Բադալյանը, առաջարկել է, որ կոնյակը շշալցվի աչքի տեսքով քանդակի մեջ։ Ի դեպ, նախագծի հիմքում Անահիտ Բադալյանից բացի, ներդրում ունի նաև Վիգեն Բադալյանի որդիներից մեկը՝ Լեոն, որն օժտված է նկարելու տաղանդով և տարիներ առաջ իրենց տան պատին նկարել է աչք, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել նախագծման վրա։
Ի՞նչ բարդությունների եք հանդիպել աշխատանքային գործընթացքում։
Կային ինչ-որ սահմանաչափեր, օրինակ, որ կոնյակը պետք է այնպես շշալցվի, որ շատ քանակությամբ օդ չլինի շշում, կամ որ կանյակը չդիպչի խցանին, որովհետև այդ դեպքում դրա որակը փոխվում է։ Այդպես նախագծել ենք կաղապարը։ Այս գործընթացն ամենաբարդն էր։ ԱԿՆ-ի առաջին տասը օրինակները եղել են փայտից։ Բավականին տանջվել ենք, մինչև ստացել են շշի տեսքը։ Հետո որոշեցինք բնությանը վնաս չհասցնել ու փայլտը փոխարինեցինք պոլիէֆիր նյութով։
Ի սկզբանե կար որոշում, որ բոլոր ԱԿՆ-ները պետք է միմյանցից տարբերվեն։ Ինչո՞ւ։
Բոլոր 1500 ԱԿՆ-ներն էլ պետք է տարբեր լինեն, որովհետև դրանք պետք է լինեն NFT-ի տեսքով: Այդ ժամանակ մենք արդեն տվել էինք նաև NFT մարքեթփլեյսի մեկնարկը և ունեինք ftNFT ֆիջիթալ սփեյսերը, որոնք գտնվում են Դուբայ Մոլում, Էմիրեյթս Մոլում և Երևանում։
Ինչո՞վ է ԱԿՆ-ը տարբերվում արվեստի այլ գործերից։
ԱԿՆ-ը ֆիջիթալ արտ է, այսինքն՝ կա ԱԿՆ-ի և՛ թվային, և՛ ֆիզիկական տարբերակը։ Այն վաճառվում է NFT-ով և դրա սեփականատերը նաև կարող է ունենալ ֆինանսական եկամուտ։ Ամեն տարի ԱԿՆ-ը սեփականատիրոջը բերում է իր արժեքի 2,4 տոկոսի չափով օգուտ։
Կներկայացնե՞ք տարբերվող ԱԿՆ-ները։
ԱԿՆEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել ու հաջողում ենք։ Կարող ենք խոսել փոքրիկ ԱԿՆ-ների՝ ակնուլունքների մասին, որը պահատուփ է, բայց հասարակ չէ։ Այն համարվում է NFT-ի պահատուփ, և բոլորը ձեռագործ են ու չկրկնվող։
Ի վերջ, ի՞նչ է AKNEYE-ը։
AKNEYE-ը արվեստ է առանց սահմանների, այն բաց է ամբողջ աշխարհի ցանկացած ազգության արտիստների համար, այսինքն՝ AKNEYE-ը արվեստի նախագիխ է, որին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետից։ Այս նախագծում, վստահաբար, ամենինչ դեռ առջևում է։
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան