Logo

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

12:02 / 18.06.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակնում Fastnews-ի հաջորդ զորուցակիցը նկարիչ Սամվել Սաղաթելյանն է։  

Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։

Նկարելու ձիրքը իմ մեջ բացվեց շատ վաղ տարիքում եղած մի դեպքից հետո, որը էական է և միշտ նշում եմ։ Այն ժամանակ կային հասարակական բաղնիքներ, մայրս ինձ իր հետ տարավ այնտեղ։ Ես էլ, այդքան շատ կանանց մարմիններից ոգևորված, եկա տուն ու սկսեցի պատերին նկարել։ Հետաքրքիր է, որ ծնողներս երբեք դա ինձ չեն արգելել։

Ինչե՞ս կայացրիք ԱԿՆEYE նախագծին մասնակցելու որոշումը։

Վիգեն Բադալյանն ինձ առաջարկեց մասնակցել նախագծին։ Այն ինձ բավականին հետաքրքիր թվաց, դրանում կար մարտահրավեր։ Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնա ուղղակի դեկոր։ Գոյություն ունի իր, որը պետք է ձևավորել ու հարց է, թե ինչպես մոտենալ այդ խնդրին։ Արվեստի նման մարտահրավերները ինձ դուր են գալիս կյանքում։

Ի՞նչ մոտեցմամբ եք աշխատել Ձեր ԱԿՆ-ի հետ։

Սկզբում մտածում էի, թե նախագիծը որ շարքի փիլիսոփայությամբ անեմ։ Ունեմ «Ճարտարապետական մոնստրներ» կոչվող շարքը, որն առաջացավ Լոս Անջելեսում ու ցուցադրվեց մի քանի հայտնի թանգարաններում։ Իսկ այն կոնցեպտը, որն իմ մեջ ձևավորվեց, առնչվեց «Բաց նամակ» շարքին, որի հիմնական գաղափարը անցյալն ու ներկան, տարածությունն ու ժամանակը կապել կարողանալն է։ Այսինքն՝ գտնել այն ամենի կապը, ինչը մեզ բաժանում է իրարից։

Այս ԱԿՆ-ը ձեր սիրելի գործերի շարքո՞ւմ է։

Այո, իհարկե։ Ես այն բավականին սիրեցի, որովհետև դրանում նաև անձնական ինչ-որ բան կա։

Ինչո՞վ էր հետաքրքիր աշխատանքային գործընթացը։

Գործընթացը հետաքրքիր էր անսպասելիության և անսովոր լինելու առումով։ Այս շարքն այդ առումով ունիվերսալ է, հնարավորություն է տալիս տարբեր մոտեցումներ կիրառել։ Դրա մտածողության մեջ, օրինակ, սեղանի ու աթոռի վրա եմ նկարել։ Ինձ համար խնդիր էր, որ այս բազմաչափ օբյեկտը ոչ թե դիտվի մեկ կամ երկու տեսանկյունից, այլ՝ ամբողջության մեջ։

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

fastnews-ads-banner