Logo

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ AKNEYE-ի մասին

11:40 / 19.06.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Լյուսի Մանուկյանն է։

Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ և ի՞նչ ոճով եք ստեղծագործում հիմա:

Ի սկզբանե իմացել եմ, որ պետք է նկարեմ։ Բարեկամներս ու հարազատներս ճարտարապետներ և քանդակագործներ էին։ Այդպես ես ինձ ոչ մի տեղ, բացի այս ասպարեզից, չեմ պատկերացրել։ Այս պահին ուսումնասիրում եմ հիպերռեալիզմը, այսինքն՝ նկարում եմ այն, ինչ նկատում եմ։ Ինձ շատ է գրավել երևույթը, երբ պատուհանից դուրս ես նայում ու նկատում ես անձրևի կաթիլները։ Ես դա փորձել եմ իմ ոճով ու ձեռագրով ցույց տալ։

Ինչպե՞ս ստացվեց աշխատանքը AKNEYE նախագծում և ի՞նչ ոճով եք աշխատել Ձեր ԱԿՆ-ի հետ:

Ինձ հետ կապ հաստատեցին և մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետև սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ։ Մեծ սիրով նկարում եմ և շուտով կավարտեմ։ ԱԿՆ-ի վրա նկարել եմ իմ նկարների ոճով։ Իրականում կադրը մեքենայից նկարված պատուհանն է, որտեղ ճանապարհը կտանի ուր ուզեք, և դա այն հատվածն է, որտեղ պետք է տեսնել ոչ թե կենցաղային անցուդարձը, այլ այն, ինչ բնությունն է մեզ տվել՝ կաթիլը։

Հավանե՞լ եք Ձեր AKNEYE-ը:

Միշտ ինքնաքննադատությունը կա, բայց կարծում եմ, որ 90 տոկոսով ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ։ Իմ պատկերացումն ու միտքը ցույց եմ տվել աչքի վրա։

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

fastnews-ads-banner