Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հայաստանի հավաքականը նվաճել էր 6 մեդալ: Ոսկե մեդալակիր էր դարձել Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակիչում 6-2 հաշվով հաղթել էր Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալ էր նվաճել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ եզրափակիչում 0-8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցչի:
Բրոնզե մեդալ էլ նվաճել էին Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ), Համլետ Անտոնյանը (62 կգ):


