Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկ օրում 6 մեդալ նվաճեց:
Ոսկե մեդալ նվաճեց Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակիչում 6-2 հաշվով հաղթեց Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր դարձավ նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ եզրափակիչում 0-8 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչի:
Բրոնզե մեդալ նվաճեցին Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ), Համլետ Անտոնյանը (62 կգ):


