Logo

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը` բրոնզե մեդալակիր

20:15 / 08.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։

Fast Sports-ի ուղիղ եթերում մարզական մեկնաբան, Համաշխարհային հակադոպինգային գործակալության կառավարման հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը հայտնեց, որ Վազգեն Թևանյանն (65 կգ) առանց պայքարի նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ ըմբիշի մրցակից վրացի Գոգա Օթինաշվիլին կշռման արարողության ժամանակ ավելորդ քաշ է ունեցել։

Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարելու են ոսկե մեդալի համար։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ