Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։
Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչում. նա քառակի չեմպիոն է։
Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Զաուր Ուգուևը։
Եզրափակիչը կկայանա ապրիլի 9-ի երեկոյան մրցահերթում և կհեռարձակվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


