Logo

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

14:49 / 07.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։

25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի դեմ գոտեմարտում։

Կիսաեզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև Եվրոպայի նախորդ տարվա առաջնության եզրափակիչում. հայ մարզիկը հաղթել է 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում պետք է գոտեմարտի նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) պարտվել են մեկնարկում։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ Ակակի Կեմերտելիձե - Արման Անդրեասյան գոտեմարտը նախնական ժամը 20:42-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ