Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Թևանյանը 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեինովին։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Իբրագիմ Իբրագիմովը (UWW)։
Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում։ Նրանց հաղթած մրցակիցների եզրափակիչ հասնելու դեպքում հայ ըմբիշները սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանան։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Արման Անդրեասյանը (70 կգ)։
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։