Logo

«Ուիմբլդոնը» կմեղմի դրես կոդը, որ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեն Ժոտային

17:06 / 03.07.2025Ֆուտբոլ
null

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը» կմեղմի ավանդական ու խստորեն պահպանված դրես կոդը, որպեսզի մասնակիցները հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենան «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային, որը ողբերգական վթարի հետևանքով մահացել է, հայտնում է Mirror-ը:

Մրցաշարի մասնակիցները սև թևկապով կլինեն մրցախաղերի ընթացքում՝ որպես հարգանքի տուրք պորտուգալացի ֆուտբոլիստին:

Առաջին թենիսիստը, որ հայտարարեց նման քայլով հանդես գալու ցանկության մասին, Ժոտայի հայրենակից Ֆրանսիշկու Կաբրալն էր: 

«Ուիմբլդոնի» մրցախաղերը հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ