«Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը կարծիք է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» դեմ կայանալիք խաղի մասին, հայտնում է Խորվաթիայի չեմպիոնի կայքը:
«Մենք շատ մոտիվացված ենք և հավատում ենք, որ կարող ենք լավ մեկնարկել Կոնֆերենցիաների լիգայում: Հայաստան ենք գնում՝ հաղթանակի հասնելու նպատակով:
«Նոայի» կազմում կան ուժեղ ֆուտբոլիստներ: Մեզ բարդ խաղ է սպասում, բայց պատրաստվում ենք հնարավորինս լավ խաղալ, օգտվել մրցակցի սխալներից և, մեր ուժեղ կողմերը ցուցադրելով, հասնել դրական արդյունքի»,- ասել է իսպանացին:
«Նոա» - «Ռիեկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Կարդացեք նաև՝
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


