Logo

Ռադելիչ. «Հայաստանում դժվար է լինելու, իրավիճակը լավագույնը չէ»

14:44 / 30.09.2025Ֆուտբոլ
null

«Ռիեկայի» պաշտպան Ստեպան Ռադելիչը կարծիք է հայտնել «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում կայանալիք խաղի վերաբերյալ, հայտնում է Խորվաթիայի չեմպիոնի կայքը:

«Անկասկած, դժվար խաղ է լինելու Հայաստանում: Իրավիճակը մեզ համար լավագույնը չէ, բայց մենք պատրաստ ենք և կպայքարենք՝ 3 միավորի համար:

Հուսով եմ՝ այդ հանդիպումը շրջադարձային կետ կդառնա: Եվրագավաթային խաղերը միշտ տարբերվում են ներքին առաջնության հանդիպումներից: Ամեն ինչ անելու ենք՝ հաղթանակներին վերադառնալու համար»,- ասել է բոսնիացին:

«Նոա» - «Ռիեկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կարդացեք նաև՝

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ