Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի կարողացել պաշտպանել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողի կոչումը։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնը US Open-ի երրորդ փուլում 4-6, 4-6, 6-2, 4-6 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինից։ Աշխարհի 28-րդ ռակետը հաղթել է 3 ժամ 20 րոպեում։
Պոպիրինի հաջորդ մրցակիցը լինելու է Ֆրենսիս Թիաֆոն (ԱՄՆ)։ Աշխարհի 20-րդ ռակետը 4 ժամ 6 րոպեում 4-6, 7-5, 6-7 (7-5), 6-4, 6-3 հաշվով պայքարից դուրս է թողել իր հայրենակից Բեն Շելթոնին (13-րդ ռակետ)։
Աշխարհի 6-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը երրորդ փուլում շանս չի տվել չեխ Իրժի Լեհեչկային (38-րդ ռակետ) և հաղթել 6-3, 7-5, 6-4 հաշվով։
Ռուս թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցելու է Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 9-րդ ռակետ)։ Դիմիտրովը նույնպես վստահ հաղթանակ է տարել երրորդ շրջանում և ընդամենը 1 ժամ 40 րոպեում առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (Նիդերլանդներ, 40-րդ ռակետ) նկատմամբ` 6-3, 6-3, 6-1։
1/8 եզրափակիչում զույգ են կազմել նաև Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 8-րդ ռակետ) և Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 12-րդ ռակետ)։
Հիշեցնենք, որ US Open-ի երկրորդ շրջանում սենսացիոն պարտություն էր կրել նաև աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։