Logo

US Open. Ալկարասը դուրս մնաց պայքարից

10:01 / 30.08.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն կրեց թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստը երեք սեթում 1-6, 5-7, 4-6 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհյուլպից: Աշխարհի 74-րդ ռակետը հաղթեց 2 ժամ 21 րոպեում:

Երրորդ շրջանում հոլանդացի թենիսիստը կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող 21-ամյա Ալկարասը US Open-ի տիտղոսը նվաճել է մեկ անգամ՝ 2022 թվականին։ Այս տարի տիտղոսը պաշտպանում է աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը դուրս է եկել երրորդ շրջան։ US Open-ի տղամարդկանց մենախաղի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ