ԱՄՆ-ում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ի երկրորդ շրջանում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է հայրենակից Լասլո Դյերեին:
Աշխարհի երկրորդ ռակետն առաջին ու երկրորդ սեթում հաղթել է նույն՝ 6-4 հաշվով, իսկ երրորդում Դյերեն 0-2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը:
37-ամյա Ջոկովիչը 90-րդ հաղթանակն է գրանցել US Open-ում և դարձել է պատմության մեջ միակ թենիսիստը, որը 90 հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում:
ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում սերբ թենիսիստը մրցելու է Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի հետ:

-72.jpg)
