Logo

Տուլայի «Արսենալը» հաստատել է` Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

21:34 / 19.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Տուլայի «Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, սակայն չէր ընդունել այն: Այդ ժամանակ Կալինինգրադի «Բալթիկայում» խաղացող կիսապաշտպանը նշել էր, որ ֆուտբոլային կարիերայի այդ փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են:

23-ամյա Ավանեսյանը նախորդ տարվա մարտին նորամուտն էր նշել Հայաստանի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, երեք օր անց էլ հյուր կգնա Չեռնոգորիային: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով:

Աղբյուր. Տիգրան Ավանեսյանն ու Ռուսաստանում հանդես եկող ևս 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ