Logo

Տիգրան Ավանեսյանը` Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու մասին

20:27 / 27.08.2024Ֆուտբոլ
null

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժելու մասին:

«Այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել։ Բավականաչափ ժամանակ պահանջվեց` ամենը ծանրակշիռ դատելու և հասկանալու համար։ Բայց իմ ֆուտբոլային կարիերայի այս փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են։ Այժմ մենք «Բալթիկայի» հետ մեծ նպատակներ ու խնդիրներ ունենք. ցանկանում ենք  վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Ես իսկապես հույս ունեմ, որ երկրպագուներն ու Հայաստանի հավաքականում ներգրավված բոլոր մարդիկ ըմբռնումով կմոտենան ինձ։ Մինչև տարեվերջ Հայաստանի հավաքականն ունի 6 հանդիպում և բոլորը համընկնում են «Բալթիկայի» խաղերի ժամանակացույցի հետ։

Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Ալեքսանդր Պետրակովի հետ։ Ես բացատրեցի իմ դիրքորոշումը և խնդրեցի ինձ հասկանալ մարդկային տեսանկյունից։ Նա չեզոք արձագանքեց և ասաց. «Դա ձեր ընտրությունն է»: Ես նրան հաջողություն եմ մաղթել։

Միայն ժամանակը ցույց կտա, թե երբ պատրաստ կլինեմ կրկին հավաքականում խաղալուն։ Այս փուլում ինձ համար կարևոր է «Բալթիկայի» հետ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելը։ Ես հավատում եմ, որ այս որոշումն ինձ օգուտ կտա»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հայաստանի հավաքականի հայտացուցակի հրապարակումից հետո հայտնի էր դարձել, որ Ավանեսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին, որպեսզի օգնի «Բալթիկային» «Տյումենի» դեմ Ռուսաստանի երկրորդ լիգայի խաղում։ Այդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ Կիսապաշտպանը մեկ հանդիպում է անցկացրել Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին մեկնարկելու է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում՝ առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Լատվիային, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ