Logo

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:57 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն 2025/26 մրցաշրջանում բաց կթողնի բազմաթիվ խաղեր, գրում է Goal-ը՝ հղում կատարելով սաուդցի լրագրող Ֆալահ Ալ-Քահթանիին:

40-ամյա ֆուտբոլիստը զրուցել է «Ալ Նասրի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ: Նրանք որոշել են, որ առողջությունը չվտանգելու համար Ռոնալդուն բաց է թողնելու 2025/26 մրցաշրջանի խաղերի մոտ 25 տոկոսը՝ այդպիսով սահմանափակելով 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը: Պորտուգալացին այս պահին խփել է ռեկորդային 938 գոլ:

Հաշվի առնելով Ռոնալդուի տարիքը՝ մարզիչն ու խաղացողը կարծում են, որ հարձակվողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է ուշադիր վերահսկվի։ 2024/25 մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է «Ալ Նասրի» 50 խաղերից 41-ին:

Ռոնալդուն ցանկանում է խուսափել վնասվածքներից՝ աշխարհի առաջնությանն օպտիմալ մարզավիճակում ներկայանալու համար։

Սաուդյան Արաբիայի առաջնության 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ