Logo

Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

22:58 / 14.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է Ռիադի «Ալ Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը:

Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Պորտուգալացին նախկինում գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ