Logo

Ծառուկյան - Հուկեր մենամարտի հաղթողը կպայքարի տիտղոսի համար. հաստատել է UFC-ի նախագահը

11:30 / 05.10.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է, որ Արման Ծառուկյանի և Դեն Հուկերի մենամարտի հաղթողը կպայքարի թեթև քաշային կարգի գոտու համար:

UFC 320-ից հետո կայացած ասուլիսին լրագրողներից մեկն Ուայթին հարցրել է. «Ծառուկյան - Հուկեր մենամարտի հաղթողը հաջորդ մենամարտում տիտղոսի հավակնորդ կլինի՞»: Ուայթն էլ պատասխանել է` «Այո՛, այդպես կլինի»:

Հայ և նորզելանդացի մարտիկների մենամարտը կլինի նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր իրադարձությունը: 28-ամյա Ծառուկյանը թեթև քաշային կարգի երկրորդ համարն է, իսկ Հուկերը` 6-րդ:

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի չեմպիոնը վրացի Իլյա Տոպուրիան է:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ