Բրազիլացի Ալեքս Պերեյրան նվաճել է UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին:
UFC 320-ի գլխավոր մենամարտում Պերեյրան առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել դաղստանցի Մագոմեդ Անկալաևին: Մինչև այս չեմպիոնն Անկալաևն էր:
Պերեյրան օկտագոնում ունի 13 հաղթանակ և 3 պարտություն, իսկ Անկալաևը` 21 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ-ոքի:
Թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունն էլ երրորդ անգամ պաշտպանել է վրացի Մերաբ Դվալիշվիլին, որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քորի Սենդհագենին (49-45, 49-45, 49-46):
Դվալիշվիլին ունի 21 հաղթանակ և 4 պարտություն, իսկ Սենդհագենը` 18 հաղթանակ և 6 պարտություն:
Հայ մարտիկ Էդմեն Շահբազյանն էլ միջին քաշային կարգում մենամարտ է անցկացրել բրազիլացի Անդրե Մունիզի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Շահբազյանն օկտագոնում գրանցել է 16 հաղթանակ, 5 պարտություն:
FEROCIOUS FINISH IN THE FINAL SECONDS 😤@EdmenShahbazyan earns the TKO at the end of round 1!
— UFC (@ufc) October 5, 2025
[ #UFC320 LIVE NOW on the @ESPN app ] pic.twitter.com/qwkKg75Bz2
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


