Հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում կատարած գրառմամբ մարտահրավեր է նետել UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնին` վրացի Իլյա Տոպուրիային:
«Չառլզը երբեք չպետք է լիներ գոտու համար մենամարտում։ Ես կարող եմ Իլիային հաղթել, դա շատ պարզ է։ Եվ նա էլ գիտի դա։ Ահա թե ինչու է նա խուսափում իրական #1 հավակնորդից»,- գրել է 28-ամյա Ծառուկյանը, որը թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարն է:
Հիշեցնենք, որ Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բրազիլացի Չառլզ Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Ծառուկյանն այս մենամարտի համար հայտավորվել էր որպես պահեստային մարտիկ:
Մայիսին թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարվել էր Մախաչևը, որպեսզի առաջիկայում մենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար:
It was never supposed to be Charles. I can finish Ilia, simple as that. And he knows it too. That’s why he’s avoiding the real #1 contender.
— Arman Tsarukyan UFC (@ArmanUfc) June 29, 2025


