Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է:
Կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի մարտիկ Չառլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան:
EL MATADOR IS KING 👑 #UFC317 | @TopuriaIlia pic.twitter.com/OW1jQYokzS
— UFC (@ufc) June 29, 2025
Վրացին օկտագոնում անպարտելի է, ունի 17 հաղթանակ: Օլիվեյրայի համար սա 11-րդ պարտությունն է, ունի նաև 35 հաղթանակ:
Հիշեցնենք, որ այս մենամարտի համար որպես պահեստային մարտիկ հայտավորված էր թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը:
Մայիսին թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարվել էր դաղստանցի Իսլամ Մախաչևը, որպեսզի առաջիկայում մենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար:


