«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ է նշանակվել Տիգրան Մկրտչյանը, որն ունի երկարամյա հաջող ֆուտբոլային գործունեություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մկրտչյանը ֆուտբոլային գործակալի աշխատանք է կատարել Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և Աֆրիկայում, եղել է ռուսական «Վիստայի» ֆուտբոլային կրթական նախագծի հիմնադիրը:
Օրեր առաջ հայտնել էինք, որ «Վիստայի» նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը Բագրատ Նավոյանի հետ պայմանագիր է ստորագրել` դառնալով Երևանի «Ալաշկերտի» համասեփականատեր: Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբն ու մարզային ակումբի բոլոր ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»:


