Logo

Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը պայմանագիր են ստորագրել. «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»

21:10 / 19.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսական «Վիստայի» նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը Բագրատ Նավոյանի հետ պայմանագիր է ստորագրել` դառնալով Երևանի «Ալաշկերտի» համասեփականատեր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրանց գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։

Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։  Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբն ու մարզային ակումբի բոլոր ֆուտբոլիստները կտեղափոխվեն «Ալաշկերտ»: Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։

«Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ