Logo

Տեղափոխվե՞լ «Սաութհեմփթոն», թե՞ ոչ. խորհուրդներ Սպերցյանին

17:31 / 15.08.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իգոր Սեմշովն ու ռուս նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին խորհուրդ են տալիս չտեղափոխվել անգլիական «Սաութհեմփթոն»:

«Կարծում եմ՝ Սպերցյանն արժանի է մի փոքր ավելի բարձր լիգայի։ Չեմպիոնշիփի ֆուտբոլը, ըստ ամենայնի, զիջում է Անգլիայի Պրեմիեր լիգային։ Այո՛, կան բազմություն, հույզեր, էներգիա, բայց եթե ես նրա տեղը լինեի, չէի գնա, կխաղայի մինչև ձմեռ։ Հայաստանի ազգային հավաքականը շուտով խաղեր կունենա, և հավանաբար ավելի հետաքրքիր առաջարկներ կհայտնվեն»,- Чемпионат-ի հաղորդմամբ՝ ասել է Սեմշովը Матч ТВ-ի եթերում:

«Էդիկ, դու այնտեղ գործ չունես։ Նախ՝ դա Չեմպիոնշիփն է, հետո՝ նրանք քեզ այնտեղ «կսպանեն»։ Շատ կոշտ ու կեղտոտ են խաղում։ Ռուսաստանի առաջնությունում դու այդ ռեժիմով չես խաղում։ Այնտեղ բոլոր խաղերը դժվար են, բոլոր խաղերում հարվածներ են ստանում, սարսափելի պայքար է։ Լուրջ վնասվածքի հնարավորությունը մեծ է, ռիսկի տոկոսը շատ բարձր է։ Դու այնտեղ առաջատար չես լինի։

Այո՛, նրանք ուզում են մտնել Պրեմիեր լիգա։ Եվ եթե նույնիսկ դա տեղի ունենա, դուք պայքարելու եք՝ մրցաշարում տեղը պահպանելու համար: Քեզ պե՞տք է նման ակումբ։ Խաղա այստեղ, ապացուցիր որակներդ Հայաստանի ազգային հավաքականում և գնա ավելի հեղինակավոր թիմեր, որոնք կլուծեն լուրջ խնդիրներ, և դու կլինես ավելի լավ միջավայրում։ Չեմպիոնշիփում խաղալը քեզ համար հետաքրքիր միջավայր չի լինի»,- ասել է Բուբնովը Коммент.Шоу յութուբյան ալիքի եթերում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հաստատել էր, որ իր վերաբերյալ ակումբը տրանսֆերային առաջարկ է ստացել «Սաութհեմփթոնից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ