Logo

Սպերցյանը, մեծ հավանականությամբ, չի տեղափոխվի «Ժիրոնա»

21:22 / 26.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»: 

Կատալոնական ակումբը, հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կիսապաշտպան Տոմա Լեմարի վարձակալական պայմանագրի շուրջ: 29-ամյա ֆրանսիացին «Ժիրոնային» կմիանա մեկ մրցաշրջանով: Ակումբը կվճարի նրա աշխատավարձի 50 տոկոսը:

Էդուարդ Սպերցյանն ու Տոմա Լեմարը հիմնականում խաղում են հարձակողական կիսապաշտպանի դիրքում, իսկ կատալոնական ակումբը դժվար թե ձեռք բերի նույն դիրքի երկու խաղացող:

«Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա։ Միայն խոսակցություններ եմ լսել»,- ասել էր Սպերցյանը՝ պատասխանելով «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին հարցին:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ