Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի` սեպտեմբերին կայանալիք խաղերի մասին:
- Հայաստանի հավաքականը, ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, խաղում է պաշտոնական մրցաշարերում և սեպտեմբերին կմրցի նախ` Պորտուգալիայի, ապա՝ Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Ի՞նչ տրամադրություն է տիրում Հայաստանում այս խաղերի առնչությամբ:
- Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում։
- Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորություններն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
- Բարձր մակարդակի թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց մենք տրամադրված ենք ֆուտբոլ խաղալու և կփորձենք մեր ուժերը:


