Logo

Սպերցյանն առաջին րոպեին գոլ խփեց, Չեռնոգորիան պատասխանեց

22:16 / 09.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքի «Գրադսկի» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Չեռնոգորիայի թիմի դեմ, և առաջին խաղակեսի 14-րդ րոպեի դրությամբ հաշիվը 1-1 է:

Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացեց հաշիվը: Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խլեց գնդակը, փոխանցեց խաղընկերոջը, իսկ հետո եզրափակեց գրոհը դարպասի գրավմամբ:

5-րդ րոպեին տանտերերը պատասխանեցին Վասիլյե Աջիչի գոլով:

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ»-ով:

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Պրիշտինայում ընկերական խաղ էր անցկացրել Կոսովոյի թիմի դեմ և պարտվել 2-5 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ