Logo

Հայաստանի ազգային հավաքականը գոլառատ խաղում խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյին

22:53 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում ընկերական խաղ անցկացրեց Կոսովոյի թիմի դեմ և պարտվեց 2-5 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում էր 2-1 հաշվով:

8-րդ րոպեին Էդգար Սևիկյանի փոխանցումից հետո պաշտպան Նաիր Թիկնիզյանը շեղեց գնդակի ուղղությունը դեպի դարպասը, դարպասապահ Ամիր Սաիպին գնդակը հեռացրեց, սակայն այն ընթացավ դեպի դարպասը: Ինքնագոլ գրանցվեց շվեյցարական «Լուգանոյի» դարպասապահի անվան դիմաց:

23-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի պաշտպան Լումբարդ Դելովան հեռվից շքեղ հարվածով գրավեց Հենրի Ավագյանի դարպասը:

28-րդ րոպեին տուգանային հարվածով տպավորիչ գոլ խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` 2-1:

Երկրորդ խաղակեսում` 61, 72, 90 և 90+3 րոպեներին, տանտերերը գրավեցին Հայաստանի ազգային հավաքականի դարպասը` 5-2:

Հայաստանի ազգային հավաքականը նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ երրորդ խաղն անընդմեջ խոշոր հաշվով պարտվեց:

Կոսովո - Հայաստան հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Երեք օր անց Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին:

Ընկերական խաղ

Կոսովո - Հայաստան` 5-2

Լումբարդ Դելովա, 23, Մերջիմ Վոյվոդա, 61 (11մ), Լինդոն Էմերլաու, 72, Ալբիոն Ռահմանի, 90, 90+3 - Ամիր Սաիպի, 8 (ինքնագոլ), Էդուարդ Սպերցյան, 28

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ