Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Իտալացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում երեք սեթում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին: Սիները սերբ մրցակցին հաղթեց 2 ժամ 26 րոպեում:
23-ամյա Սիները 5 օրվա ընթացքում Ջոկովիչին երկրորդ անգամ հաղթեց: Իտալացին հոկտեմբերի 13-ին 37-ամյա թենիսիստին հաղթել էր Շանհայի «Մասթերսի» եզրափակիչում:
Six Kings Slam 2024-ի կիսաեզրափակիչի մյուս մրցախաղում կհանդիպեն իսպանացի թենիսիստներ Կառլոս Ալկարասն ու Ռաֆայել Նադալը։ Այս մրցախաղի պարտվողն էլ երրորդ տեղը կվիճարկի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչի հետ:


